-
13.11.2014|
17:20
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից ստացված տեղեկատվության համաձայն` հակառակորդը շարունակում է լարված պահել իրավիճակը սահմանին, որը հնարավորություն չի տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին, րոպեներ առաջ Ֆեյսբուքում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
-
13.11.2014|
17:14
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները խոր մտահոգություն են հայտնել ադրբեջանական ուժերի կողմից հայկական ուղղաթիռի կործանման կապակցությամբ:
-
12.11.2014|
16:34
Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Բելգիայի Մոնս քաղաքում տեղակայված ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակցային ուժերի գլխավոր հրամանատարություն, հանդիպում է ունեցել հրամանատար, ԱՄՆ-ի ՌՕՈՒ գեներալ Ֆիլիպ Բրիդլովի հետ:
-
12.11.2014|
16:30
Ստամբուլում կայացած Կանաչների կուսակցության համաժողովի ընթացքում Twitter-ի « #greenCouncil» էջում Կանաչների կուսակցության մամուլի քարտուղարը գրառում է կատարել, որ իրենք անկասկած ճանաչում են Հայոց ցեղասպանությունը:
-
12.11.2014|
16:28
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Թամարա Բերուչաշվիլուն որպես նախարար: Վրաստանի ԱԳՆ նախկին ղեկավար Մայա Փանջիկիձեն նոյեմբերի 5-ին հրաժարական էր տվել, երբ վարչապետը հեռացրել էր պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային։
-
12.11.2014|
11:58
Նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության գործով Միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները» գրքի շնորհանդեսը:
-
11.11.2014|
17:56
Չեխիայի Հանրապետություն մշակույթի նախարար Դանիել Հերմանի հրավերով, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը՝ նոյեմբերի 12-14-ը պաշտոնական այցով կգտնվի Պրահայում:
-
11.11.2014|
17:54
Ազգային ժողովը հաստատեց կառավարության ներկայացրած կառուցվածքային փոփոխությունը: ՀՀ նախագահի վավերացնելուց հետո ԱԻՆ և տարածքային կառավարման նախարարությունները կդառնան մեկ մարմին, կհաստատվի նաև միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը:
-
11.11.2014|
17:52
Երեկ ՀՀ նախագահը խոսեց ընդդիմադիր եռյակի ներկայացրած 12 կետերի մասին, իսկ այսօր ԱԺ-ում ընդդիմադիրները նրան պատասխանեցին լռությամբ:
-
11.11.2014|
16:04
Նոյեմբերի 11-ին Հայաստանի նկարիչների միությունում մեկնարկեց «Մի կտոր կրակ» խորագրով երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով շրջեց ցուցասրահում և ծանոթացավ երիտասարդների ստեղծագործություններին։